Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM31265
A A
Պաշտոնական

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է 51-ամյա Լևոն Հրաչյայի Սարգսյանը։

Նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով:

Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը, հայտնում են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) նկատմամբ ավելի վաղ հետախուզում էր հայտարարվել։