Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը (տեսանյութ)

Նոյեմբերի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին ու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի (Ծրագիր) թիմին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ծրագրի հետ կապված ընթացիկ հարցերը և առաջիկա անելիքները: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել վերջին ամիսներին իրականացման մասով գրանցված նկատելի առաջընթացի կապակցությամբ:

Փոխվարչապետը նշել է, որ սահմանված նպատակները և գործողությունները համահունչ են կառավարության տնտեսական զարգացման առաջնահերթությունների հետ, մասնավորապես՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման և տարածքային զարգացման հնարավորությունների ընդլայնման առումով:

Տիգրան Ավինյանը կարևորել է Ծրագրի արդյունավետ իրականացումը և ընդգծել է կառավարության հանձնառությունը դրա համար անհրաժեշտ կարողությունների զարգացման ուղղությամբ: Կողմերը քննարկել են նաև Ծրագրի վերակառուցման հետ կապված հարցեր: