Բացել լրահոսը Փակել լրահոսը
ead50135-3940-41f4-942e-0f1f558e7f96
A A
Մշակույթ

«Ազգային Սինեմատեք կոնցեպտ»․ յուրօրինակ կենտրոն կստեղծվի (տեսանյութ)

Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունը նախատեսում է ստեղծել ստեղծարար կրթական- մշակութային-զբոսաշրջային միջավայր ներկայացնող  յուրօրինակ կենտրոն։

Կինոյի տան 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ եռահարկ շինությունը տրամադրվում է «Ազգային Սինեմատեք կոնցեպտ»-ին։

Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը նշում է՝ Կառավարությունը 2 տարում  ներդնելու է 200 մլն դրամ»։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը առաջիկայում կատարելու է առաջին մասնակցային ներդրումը՝ 80 մլն դրամ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 680 մլն դրամ։

«Մենք նախատեսում ենք մի քանի բաղադրիչներ՝ կրթական, մշակութային, հանգստի և ժամանցի։ Կրթական բաղադրիչի մեջ կարևորվում է երեխաների կրթությունը և ժամանցը, հետազոտությունները,  դասախոսությունները, բաց ցուցադրությունները և քննարկումները։ Մշակութայինի մեջ դիտարկում ենք կինոյի թանգարան, կինոդիտումներ և վիրտուալ իրականություն,   փառատոնների ընդհանուր անցկացում, կոնֆերանսներ։ Հանգիստ և ժամանցը հատկապես վերաբերում է մասնավոր հատվածին և բիզնես ներդրողներին, որովհետև նախատեսվում են սրճարան, բար և հասարակական տարածքներ»,- ասաց նա։

Կոնցեպտի նպատակն է, որպեսզի այցելողը հետաքրքիր և բովանդակալից օր անցկացնի։ Կոմերցիոն հատվածում նախատեսվում է ստեղծել նաև կինոմատոգրաֆիայի մասնագիտական գրախանութ։

Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով՝ իրենց երազանքն էր ստեղծել մի կենտրոն, որտեղ հնարավոր կլինի օրն անցակացնել կինոյի և արվեստի հետ։

Բանախոսները նշում են, որ նախորդ տարիներին եւս փորձել են ներկայացնել նախագիծը, բայց արդյունք չի եղել։ Սակայն երբ նախագիծը ներկայացրել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, նա անմիջապես արձագանքել է՝ այցելել և ծանոթացել է տարածքին։