Բացել լրահոսը Փակել լրահոսը
75250833_801683880252341_2058914516049068032_n
A A
Քաղաքականություն

Նոր Հայաստանում պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

«Թվային տեխնոլոգիաները ջնջել են երկրների աշխարհագրական սահմանները՝ մեզ մեր խնդիրներով ավելի մոտեցնելով իրար»,- Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմակերպած «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովի ընթացքում հայտարարեց  ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքերով՝ թվայնացված աշխարհն անծայրածիր հնարավորությունների  դաշտ է բացում բիզնեսի համար, որը թույլ է տալիս ընդլայնվել զարգանալ և նոր հորիզոններ գրավել, և այդ հնարավորությունների պտուղները մենք վայելում ենք ամենուր․

«Անցյալ տարի մեր տնտեսությունը առավել արագ տեմպերով է զարգացել, և մեր աշխատանքը այժմ կայանում է նրանում, որպեսզի համոզվենք, որ օգտագործում ենք այդ դինամիկան ավելի հեռու և ավելի արագ մղվելու համար։ Մենք պետք է պահենք մեր տնտեսությունը զարգացող, նոր աշխատատեղեր ստեղծող»։

Գ․ Գևորգյանի խոսքերով՝ թվայնացված տեխոնոլգիաները փոխել են մեր կյանքը, և թվայնացված բիզնեսը ներկայումս միայն սմաթֆոնները և էլեկտրոնային առևտուրը չեն․

 «Առողջապահության, տրանսպորտի և նույնիսկ գյուղատնտեսության ապագան թվայնացումն է և մենք տեսնում ենք նախանշաններ, որ թվայնացումը կարող  է չաշխատել անհրաժեշտ ուղղությամբ»։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է և գործով ապացուցել է, որ նոր Հայաստանում տնտեսական գործունեության դաշտը ազատականացված է և բաց, պետական մակարդակով հովանովորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել․

«Ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը մեր Կառավարության առաջնահերթություններից է , իսկ մրցակցությունը տնտեսության շարժիչ ուժն է»։

Տ․ Ավինյանը նաեւ ընդգծեց․

«Մեր Կառավարությունը բաց է երկխոսության համար և մենք միշտ պատրաստ ենք եղել լսել մեր միջազգային գործընկերների կարծիքը և բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր տարբեր շուկաներում խնդիրներ են տեսնում»։