Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանի հրաժարականի որևէ հիմք չեմ տեսնում․ Հովհաննես Հովհաննիսյան (տեսանյութ)

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և նրա հրաժարականը պահանջողների միջև հանդիպումը անիմաստ է համարում, եթե օրակարգի հարցը լինելու է Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավորը։

«Իրենք ասում են՝ մենք կարող ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ միայն այդ օրակարգի շուրջ։ Ինչի՞ շուրջ հանդիպել և խոսել, հանդիպել, որպեսզի ասեն՝ հրաժարակա՞ն տուր, անիմաստ է այդ հանդիպումը։ Եթե նրանք հարցադրումներ առաջ քաշեն, որ կրթության որակը մեզ չի բավարարում կամ բարեփոխումները մեզ չեն բավարարում և այլ հարցեր, ապա երկխոսելու մեծ դաշտ է բացվում։ Եվ եթե նրանք իրենց ծայրահեղական պահանջից դուրս գան և անցնեն կրթության որակի դաշտ, ապա կարծում եմ, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ։ Ամեն դեպքում ես հրաժարականի որևէ հիմք չեմ տեսնում»,- պարզաբանեց Հովհաննես Հովհաննիսյանը։