Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+handbol
A A
Սպորտ

Հանդբոլի Վանաձորի թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն

Ավարտվել է հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության կայքէջը, չեմպիոնի կոչման համար պայքարել են 6 թիմ՝ Ալավերդի, Վանաձոր, Գավառ քաղաքների թիմերը, «Արցախը», «Չարբախը» և «Պոլիտեխնիկը»:

Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Հնգօրյա պայքարի արդյունքում չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Վանաձորի թիմը: Արարատ Բարսեղյանի գլխավորած թիմը վաստակել է 10 միավոր:

Երկրորդ հորիզոնականը 8 միավորով զբաղեցրել է Ալավերդու թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Արցախը» (6 միավոր):

Հավելենք, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան դիտարկում է հաջորդ օրացուցային տարում մեծահասակների առաջնությունը անցկացնել մեկնումներով, հնարավորության դեպքում 8 թիմով: