Բացել լրահոսը Փակել լրահոսը
այ
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովը 73 կողմ, 11 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացրած ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Մինչ փաթեթը քվերակության դնելը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ասաց, որ խմբակցության մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր հանցագործ պետք է պատժվի, բայց իրավական առումով նախագիծը խոցելի է, այդ իսկ պատճառով դեմ են քվեարկելու նախագծին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ասաց, որ ձեռնպահ են քվեարկելու, հույս ունենալով, որ մինչև 2-րդ ընթերցում իրենց հուզող դրույթների շուրջ փոփոխություններ կլինեն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ներկայացնելով իրենց խմբակցության տեսակետը, նշեց, որ կողմ են քվեարկելու և հորդորեց մյուս խմբակցություններին նույնպես կողմ քվեարկել։