Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hajastani havaqakan 19
A A
Սպորտ

Եվրո-2020․ Հայաստանի Մ19 – Չեռնոգորիա Մ19՝ 3։3

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն ավարտեց ելույթները Թուրքիայում կայացած Եվրոպայի 2020թ Մ-19 առաջնության որակավորման մրցաշարում։

Այսօր կայացած երրորդ տուրի խաղում մեր պատանի ֆուտբոլիստները հանդիպեցին Չեռնոգորիայի իրենց հասակակիցների հետ։ Խաղն անցավ հավասար պայքարում և ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 3։3։

Առաջին խաղակեսն ավարտվեց մրցակցի առավելությամբ՝ 2։0։ Ընդմիջումից հետո Ժիրայր Շաղոյանըդուբլի հեղինակ դարձավ և վերականգնեց հավասարությունը։

Խաղի 87-րդ րոպեինչեռնոգորցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ, սակայնմեր թիմը շատ արագ խփեց պատասխան գոլը և խուսափեց երրորդ անընդմեջ պարտությունից։ 88-րդ րոպեինաչքի ընկավ ԳևորգՏարախչյանը։

Հայաստանի Մ-19 հավաքականը Չեռնոգորիայի հետ միասին վաստակեց մեկ միավոր, սակայն խփած և բաց թողած գնդակներով զբաղեցրեց վերջին՝ 4-րդ տեղը։ Երկու թիմերն էլ դուրս մնացին առաջնությունից, իսկ ահա Թուրքիան ու Բուլղարիան մտան էլիտ ռաունդ։