Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Քաղաքականություն

Պետությանն ու օրենքին ծառայող ոստիկանից ավելի լավ տղա ես չեմ կարող գտնել․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)

Քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրինագիծը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը դիտարկում է արժեքների հեղափոխության համատեքստում։

«Երբեք չէի կարող մտածել, որ ԱԺ-ում որևէ պատգամավոր կգտնվի, որը կկարծի, թե մեր երկրում ավելի լավ տղա կարող է լինել, քան Ռոբերտ Աբաջյանն էր, որ ավելի լավ տղա կարելի է գտնել, քան Արթուր Ալեքսանյանն ու Հենրիխ Մխիթարյանն են, որ ավելի լավ տղաներ կարող են լինել երիտասարդ գիտնականները, որոնք ոչ միայն մեր պխետության, այլև միջազգային գիտական շրջանակների համար են արժեք ստեղծում»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ ասաց պատգամավորը։

Մխիթար Հայրապետյանը շարունակեց։

«Նախադպրոցական տարիքից սկսած՝ երեխան այս ամբիոնից միայն դա պետք է լսի։ Որպես հերոսներ ու հեղինակություններ, դրանք այն մարդիկ են, որոնց ես մասամբ նշեցի։ Մարդիկ, որոնք մեծ ներդրում են ունեցել մշակութային, կթական, գիտական կյանքում։ Մարդիկ, որոնք այսօր առաջնագծում են կանգնած, ոստիկանները, որոնք պետությանն ու օրենքին են ծառայում, այդ ոստիկանից ավելի լավ տղա ես չեմ կարող գտնել»,- ընդգծեց Մխիթար Հայրապետյանը։

Այուամենայնիվ, պատգամավորը համաձայնեց ընդդիմոդիր պատգամավորների հետ, որ օրինագծում կան բացեր, բայց հուսով է, որ դրանց վերաբերյալ քննարկումներ կունենան։