Բացել լրահոսը Փակել լրահոսը
bnapahpanutyan-ev-ynderqi-teschakan-marmin
A A
Պաշտոնական

Իրավախախտման 30 դեպքով հաշվարկվել է 53.506.300 ՀՀ դրամի չափով ՇՄ-ին հասցված վնաս

Հաշվետվություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 53.506.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել 2.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 32 դեպք, որից 27-ով առնչությամբ հաշվարկվել է 53.482.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9-ով նշանակվել 1.080.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (77 հաճարենի, 33 բոխի, 1 ուռենի, 3 բալենի, 1 թխկի, 1 թեղի, 6 լորենի, 41 կաղնի) հաշվարկվել է 15.560.800 ՀՀ դրամի,  փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4 խմ թափուկ վառելափայտ)՝ 72.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, ապօրինի ծառահատման 2 դեպքով  200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (72 բոխի, 222 հաճարենի, 10 կաղնի, 3 թխկի, 2 թեղի) հաշվարկվել է 36.727.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Փայտանյութի ապօրինի տեղափոխման 16 դեպքով հաշվարկվել է 1.075.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով (7.9 խմ վառելափայտ, 50.77 խմ թափուկ վառելափայտ) նշանակվել 530.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք ։ 

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով  նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի) հաշվարկվել է 21.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք 

Գեղարքունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,7 խմ վառելափայտ) հաշվարկվել է 25.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 11.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Լոռի՝ ապօրինի որսի 1 դեպքով (1 հատ սև կեռնեխ) հաշվարկվել է 1.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Սյունիք՝ նախկինում արձանագրված կաքավի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք ։ 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ


Արձանագրվել է 4 դեպք: 

Արագածոտն՝ նախկինում արձանագրված լեռնային զանգվածի հանման և տեղափոխման աշխատանքների իրականացման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ առանց մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման թույլտվության մթնոլորտ արտանետման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Երևան՝ նախկինում արձանագրված հողի բերրի շերտի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված ավազակոպճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Իրականացվել է 6 ստուգում։ 

Լոռի` նախկինում «Հազար ու մեկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կոտայք՝ նախկինում «Հով-Խաչ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ նախկինում «Լավ-Սար» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 13.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Երևան՝ նախկինում «Խաչհար» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ նախկինում «Շինպլյուս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ 


Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 879.170 ՀՀ դրամ: