Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ ԵԺԿ համագումարին մասնակցելու համար

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

Այս մասին տեղեկանում ենք Սերժ Սարգսյանի ֆբ-յան էջից։

ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ,  ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ:

Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին:

ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ: