Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Вор должен сидеть в тюрьме. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «օրենքով գողերի» հետ առնչվող նախագծի վերաբերյալ ելույթը սկսեց ֆիլմերից մեկի հայտնի արտահայտությամբ՝ «Вор должен сидеть в тюрьме»:

«Ի՞նչ է նշանակում գող՝ ավազակ, ուրիշի ունեցվածքը թաքուն հափշտակող և խարդախությամբ յուրացնող։ Նման նշանակություն ունեցող բառով բնութագրվող որևէ անձ չի կարող համարվել հեղինակություն։ Տարիներ շարունակ այսօրինակ բնորոշումը ստացվել է քրեական հեղինակություն, հարց լուծող, «ճշտով տղերք» հասկացությունների հետ։ Պետության օրենքների սահմաններից դուրս ոչ ոք ու ոչինչ հարց լուծել չի կարող: Այս երևույթը սերում է դեռևս Խորհրդային միություն տարիներից»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ նոր Հայաստանում նման մարդիկ մերժված են և տեղ չունեն:

Պատգամավորի համոզմամբ՝ պետք է նաև ձերբազատվել քրեական հեղինակությունների՝ պետական համակարգի սպասարկուներից:

Մանրամասները՝ տեսանյութում: