Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Չի ստացվելու. այն ամենն, ինչ եղել է, կանխվելու է օրենքի մակարդակում. Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)

«Ես ծնվել և մեծացել եմ մի քաղաքում, որտեղ տարիներ շարունակ քրեական հեղինակություններn ապօրինություններ են արել հրապարակայնորեն՝ սպանություններ, հանցագործություններ, և սերտաճած են եղել իշխանությունների տարբեր մակարդակներում»,- ԱԺ-ում «օրենքով գողերին» առնչվող նախագծի վերաբեյալ ելույթի ժամանակ հայտարարեց նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Մենք բոլորս տեսել ենք, որ Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակ քրեական ենթամշակույթ կրող անձինք դրանց վրա ազդեցություն են ունեցել: Սա է պատճառը, որ երկրի ղեկավարության ամենաբարձր մակարդակով լոյալություն են ցուցաբերել իրենց հադեպ: Այո, մենք այսօր 0 հանդուրժողականություն ունենք այս երևույթի նկատմամբ, և այո, սա պետք է ամրագրված լինի Քրեական օրենսգրքում»,-ընդգծեց Նազելի Բաղդասարյանը:

Պատգամավորը, շարունակելով ելույթը, նշեց. «Ցավում եմ, որ կան պատգամավորներ, որոնք կարծում են, որ այս երևույթը արդիական չէ, կան պատգամավորներ, որոնք ցավոք դահլիճում չեն, փորձում են հովանավորել այս երևույթը: Կան պատգամավորներ, որոնք փորձում են իրենց սուրհանդակներին ուղղորդել և իրենց ենթադրությամբ՝ կանխել որոշակի գործողություններ, չի ստացվելու, այն ամենն, ինչ եղել է կանխվելու է օրենքի մակարդակում»: