Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ Ազգային Ժողով
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամ ընտրեց

Ազգային ժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամ ընտրեց: Փակ-գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ընտրության արդյունքները:

Կառավարության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը 85 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ , Բարձրագույն դատական խորհուրդի թեկանծու Արամայիս Փաշինյանը 85 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ ընտրվեցին նաև «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ 96 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանը՝ 71 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանը՝ 90 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ: