Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կողմ են Գևորգ Պետրոսյանի համահեղինակած նախագծին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներներից մի քանիսը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համահեղինակած նախագծի վերաբերյալ դրական կարծիքներ ունեն:

ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հերիքնազ Տիգրանյանը և Նարեկ Զեյնալյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով նշեցին, որ նախագիծը լավն ու տեղին է:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքում հստակ ամրագրել, որ գործատուն պետք է գրավոր ձևով աշխատողից պահանջի այս կամ խախտման վերաբերյալ գրավոր բացատրություն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ևս դրական վերաբերմունք ունի ԲՀԿ-ականների նախագծի վերաբերյալ:

Սուրեն Գրիգորյանը նախկինում առնչվել է այնպիսի դեպքերի հետ, երբ աշխատողից գրավոր բացատրություն չեն պահանջել ինչ-որ խնդրի վերաբերյալ, ինչը հետագայում խնդիրներ է առաջացրել:

«Շատ կարևոր է նախագիծ է այն առումով, որ այս հանգամանքը ամրագրվի, որովհետև ես նաև կարծքիներ լսեցի, որ բյուրոկրատիա է ավելացնում, եթե նման մտավախություն կա ասեք ինձ: Այս փաստաթղթով հետագայում դատական գործի բյուրոկրատիա է կանխվում »,- նշեց Սուրեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: