Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Փաշինյանին աջակցման կենտրոն (ՓԱՇԻԱԿ ) է ստեղծվում

Փաշինյանի գլխավորությամբ հայաստանցուս կողմից ավազակաիշխանության տապալումը հեղափոխական գործընթաց էր, սակայն իմքայլականները նույն Փաշինյանի գլխավորությամբ  այն վերածեցին սովորական իշխանափոխության, չնայած կարևոր չէ, եթե անգամ դա իրավահաջորդությունն էր: Ամեն դեպքում, հարկ է այնպես անել, որ հնի վերադարձ տեղի չունենա, այն է՝ Նորն այդպիսին չդառնա: Սակայն, և ցավոք, նման նախանշաններ արդեն կան և շատ վտանգավոր: Միաժամանակ, ակնհայտ է դառնում նաև, որ Փաշինյանը հնարավորություն կամ, որ նույնն է՝ կարողություն չունի  միայնակ հակազդելու այդ  գործընթացներին, ճիշտ այնպես, ինչպես դժվարանում է միայնակ համակարգել պետության ցանկալի ընթացքը, ինչը այնքան էլ դժվար չէ հասկանալ:

 Այդ կապակցությամբ, ստեղծում եք Փաշինյանին աջակցման կենտրոն (ՓԱՇԻԱԿ ), ակնկալելով, որ  այդ ձևաչափով  առավել լսելի կդառնանք Վարչապետ  Փաշինյանին փորձելով նրան զերծ պահել  մեծամտությունից, չտեսությունից, անսկզբունքայնությունից, ներվոզ վիճակներից և, վերջապես, երկրի առաջընթացի վերաբերյալ առաջարկություններ և խորհուրդներ  ներկայացնել՝ հնարավորինս  դրանք ամփոփելով  նաև մեր անցած փորձից:

 Հայաստանցիս, այդ թվում Փաշինյանն, իրավունք չունենք 2018-ի գարնանային  հնարավորությունը  կորցնել  հայաստանցուս, հուսով ենք, փայլատակող ապագայի շեմին: 

Ռուբեն Թորոսյան

«ՄԻ-96»