Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերգեյ Բագրատյան
A A
Քաղաքականություն

Գևորգ Պետրոսյանի առաջարկած նախագծում «սատանան մանրուքներում» է․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

«Ժողովուրդը մի խոսք ունի, ասում է՝ «սատանան մանրուքներում» է, հիմա պարոն Գևորգ Պետրոսյանի առաջարկած նախագծում «սատանան մանրուքներում» է: Հաճախ մենք կարևորագույն լուծումների ժամանակ չենք նկատում, որ փոքր ճշգրտումը կարող է իրերի ընթացքը փոխել: Սա կարևոր նախագիծ է»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով գործընկեր Գևորգ Պետրոսյանի համահեղինակած նախագծին:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարել՝ օրենքում հստակ ամրագրել, որ գործատուն պետք է գրավոր ձևով աշխատողից պահանջի այս կամ խախտման վերաբերյալ գրավոր բացատրություն:

Մանրամասները՝ տեսանյութում: