Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Պետրոսյան
A A
Քաղաքականություն

Գործատուն աշխատողից խախտման մասին բացատրություն պետք է պահանջի գրավոր ձևով․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Համաձայն գործող Աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ գործատուն պարտավոր է աշխատողից գրավոր բացատրություն պահանջել: Հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանի ներկայացմամբ՝ օրենքում հստակ ամրագրված չէ՝ գործատուն աշխատողին գրավո՞ր է դիմում, որպեսզի վերջինս բացատրությունը գրավոր ներկայացնի, թե՞ ոչ:

«Այս հանգամանքը շատ գործատուներ հիմք ընդունելով չարաշահում են այդ հնարավորությունը և գրավոր բացատրություն չեն պահանջում և ընդհանրապես չեն պահանջում ու աշխատողին աշխատանքից ազատում են առանց բացատրության: Այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արձանագրված է, որ առանց գրավոր բացատրության աշխատողին աշխատանքից ազատելը Աշխատանքային օրենսգրքի խախտում է: Հիմա, երբ գործատուն օրնեսդրական բացից օգտվում է և պահանջը գրավոր չի ներկայացնում, աշխատողն էլ չի կարողանում ապացուցել, որ իրենից չեն պահանջել գրավոր բացատրություն: Այսինքն ստացվում է, որ կարգապական տույժը կիրառվում է առանց գրավոր բացատրության»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են օրենքում հստակ ամրագրել, որ գործատուն պետք է գրավոր ձևով աշխատողից պահանջի այս կամ խախտման վերաբերյալ բացատրությունը: Ի դեպ, այս նախագիծը 6-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել է, բայց ըստ Գևորգ Պետրոսյանի՝ ինչ-որ մարդկանց անփույթ աշխատանքի հետևանքով փոփոխությունը տեղ չի գտել պաշտոնական տեղեկագրում: