Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից 68 000դրամ դարձնելու նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամ՝բ 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագծի համաձայն՝ նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից կռառնա 68 000դրամ: Oրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ին: