Բացել լրահոսը Փակել լրահոսը
DC442AC9-519E-474F-845A-15BC3E693C98
A A
Քաղաքականություն

Եկել է պատասխան տալու ժամանակը, թող Գևորգ Կոստանյանը գա և պատասխանի նախաքննական մարմնի հարցերին․ Ա․ Քոչարյան (տեսանյութ)

«Գևորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան, ամեն ինչ արեք, որ գա ու նախաքննական մարմնին պատասխան տա»,- խորհրդարանում 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Գևորգ Կոստանյանի՝ լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցից Անդրանիկ Քոչարյանը տպավորություն է ստացել, որ Գևորգ Կոստանյանը ցանկություն չունի գալ քննիչ հանձնաժողով։

«Գևորգ Կոստանյանը չի տնօրինում, ինքը գլխավոր դատախազը չի, որ որոշի՝ ում կանչեն, ում՝ ոչ, ու հիմա նախաքննական մարմինը եթե իր հետ կապված հարցեր ունի, պետք է գա: Հեչ պետք չի Էյնշտեյնի հայտնի աֆորիզմների հետևում ցույց տա, որ ինքը այնքան կարևոր է, որ փորձում է իրեն հավասարեցնել Էյնշտեյնի հետ: Ինքն էլ է գիրք կարդում, այլ մարդիկ էլ են գիրք կարդում: Գիրք կարդալու մեջ չի խնդիրը, խնդիրը նրա մեջ է՝ ամեն մարդ իր պաշտոնավարման ընթացքում պատասխանատվություն կրե՞լ է և կրելո՞ւ է իր կատարած քայլերի համար: Հիմա եկել է պատասխան տալու ժամանակը, թող գա և պատասխանի նախաքննական մարմնի հարցերին: Նախկինում, երբ ապօրինությունների էին դրդում զինվորականների, ներքին զորքերի ծառայողների, հիմա նախաքննական մարմինը ձեռք է բերել ապացույցներ, որի պատասխանը պետք է տա նաև Գևորգ Կոստանյանը: Խնդիրը իր կարդացած գրքերի քանակի մեջ չի: Կարող է միլիոն հատ գիրք կարդա, բայց պետք է գա ու նախաքննական մարմնի հարցերին պատասխանի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաև 2008թ․ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին։

«Միքայել Հարությունյանը պետք է վերադառնա այն երկիր, որտեղ նա եղել է պաշտպանության նախարարության համար մեկ պաշտոնյան: Չի կարող Հայաստանի ՊՆ նախարար թեկուզ մեկ վայրկյան աշխատած մեկը թողնի երկիրը, հեռանա և որևէ բացատրություն չկա: Օր առաջ Միքայել Հարությունյանը և իր ընտանիքի անդամները պետք է գիտակցեն, որ Միքայել Հարությունյանը եղել է նաեւ մեր ԳՇ պետը, ՊՆ նախարարը և Ռոբերտ Քոչարյանի ապօրինի որոշումները չեն, որ պետք է նրան մղեն մեր երկրի սահմաններից դուրս: Նա պետք է վերադառնա ու բացատրություն տա, թե հայտնի «0038» գաղտնի հրամանը ոնց է ծնվել»,- ընդգծեց նա։