Բացել լրահոսը Փակել լրահոսը
77115637_535311073932426_7697109069819019264_n
A A
Քաղաքականություն

Մել Դալուզյանին պաշտպանելով՝ վարչապետը պաշտպանում է բոլոր նրանց, ովքեր ենթարկվում են հարձակումների․ Ազատ Արշակյան (տեսանյութ)

«Երեկ Բելառուսում  պառլամենտի ընտրություններ էին, և նախագահը ելույթ ունեցավ ու խոսեց տնտեսության մասին, ասաց, որ տարեկան 9 մլրդ դոլար տարբերությամբ առևտուր են անում Ռուսաստանից, այնինչ Ռուսաստանը թույլ չի տալիս, որ իրենք այդ գումարը աշխատեն հենց Ռուսաստանի տարածքում, խոչընդոտներ են ստեղծում և ամեն տարի մեր տնտեսությունը թուլացնում են, մեզ որպես դաշնակից դուրս են մղում իրեց տնտեսական միջավայրից»,-այսօր հրավիրված ասուլիսում նման դիտարկում կատարեց Գերագույն խորհդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետը ուղղակի կարող է կրկնել Լուկաշենկոյի այդ կարծիքը, որովհետև ճիշտ նույն վիճակում ենք մենք, և  չենք կարող տնտեսական հաջողություններ ունենալ՝ առանց այդ համագործակցության։

Արշակյանի դիտարկմամբ՝ այս Կառավարության կողմից տնտեսության զարգացման ոչ թե ցանկութուն, այլ երազանք կա․

«Այդ ուղղությամբ ուղղակի քայլեր չեն արվում, խանգարում է այն, որ մենք ենթարկվում ենք տնտեսական սանկցիաների, ճիշտ այնպես, ինչպես Մաքասային միության և ԵԱՏՄ մեր գործընկերները»։

Բանախոսը նշում է՝ մենք մի կազմակերպության անդամ ենք դարձել, որտեղ ենթարկվում ենք աշխարհի զարգացած երկրների պատժամիջոցներին։

Արշակյանի գնահատմամբ՝ Թավշյա հեղափոխությունը իսկապես հաջող էր, այս հաջողությունը հեղափոխականներին վստահություն է տալիս, որ մյուս ոլորտներում էլ հաջողություն կունենան․

«Օրինակ՝  ես վստահ ասում եմ,  որ Հրանտ Բագրատյան, Բագրատ Ասատրյան իրենք չունեն, նրանք հեղափոխական էին տնտեսության մեջ»։

Բանախոսն անդրադարձավ նաև Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցին, նշեց, որ շատ արդյունավետ և լուրջ է գնահատում այս այցը Հայաստան․

«Արցախի հարցում շատ կարևոր բաներ էր Նիկոլ Փաշինյանն առաջարկել, Ռուսաստանը ընդունեց դա, Լավրովը ասաց, որ իրենք պաշտապանելու են Արցախի ժողովրդի իրավունքը, ես այդ իմաստով ասում եմ, որ պետք չէ կանգ առել այդտեղ»,-նշեց Ա․Արշակյանը։

Ինչ վերաբերում է ծանրամարտիկ Մել (Մելինե) Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին եւ դրա շուրջ ծավալվող աղմուկին, պարոն Արշակյանն ասում է՝ յուրաքանչյուր մարդ արժանապատիվ ապրելու իրավունք ունի, և նրա վրա տարածվում են մարդու իրավունքները․

«Մել Դալուզյանի անձնական հարաբերությունները, նա խարդախություն արել է, թե չի արել, ինձ համար կարևոր չէ, ինձ համար կարևոր է,  որ նա մարդ է, ունի իրավունքներ և այդ իրավունքներից օգտվի, ու շատ լավ է, որ վարչապետը այդ առիթով հայտարարեց, որ կպաշտպանի, և նրան պաշտպանելով՝ պաշտապանում է բոլոր նրանց, ովքեր որ ենթարկվում են հարձակումների»։