Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Եթե հանձնաժողովը ձախողի իր գործունեությունը, քաղաքական պատասխանատվությունը ո՞վ է կրելու»

«Իմ քայլը» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը: Վերջինս իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2015թ.-ից առ այսօր զբաղեցնում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ եթե հանձնաժողովը ձախողի իր գործունեությունը, քաղաքական պատասխանատվությունը ո՞վ է կրելու: Էդգար Շաթիրյանի պատասխանը կարճ էր՝ Աստված մի արասցե: Նա հանձնաժողովի գործունեության շրջանակում քաղհասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքը ոչ միայն չի բացառում, այլև կարծում է, որ քաղհասարակության սերտ կհամագործակցեն:

Ըստ Էդգար Շաթիրյանի՝ եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացում մրցութային խորհրդի գաղափարը ներդրվեր (որն ի սկզբանե ներդրված էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում), ապա միանշանակ չի կարելի պնդել, որ գործընթացը ընդհանրապես ապաքաղաքականացված էր լինելու:

«Բոլոր դեպքերում իրողությունն է այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է, հետևաբար դրա անդամներին նշանակում է քաղաքական մարմինը՝ Ազգային ժողովը»,- եզրափակեց նա: