Բացել լրահոսը Փակել լրահոսը
72968926_566442027263991_2905306682936524800_n
A A
Քաղաքականություն

Մակրոնի նամակում ասված էր՝ Ֆրանսիան հետեւում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը․ ֆրանսահայ փաստաբան (տեսանյութ)

«Ռոբերտ Քոչարյանի ողջ դատավարական գործընթացը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքի հետ է կապված»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։

Նրա խոսքերով՝ դատավորների անկախության սկզբունքի մասին որևէ խոսք գնալ չի կարող․

«Դավիթ Գրիգորյանի պատկերը այսօր հզոր ձևով բոլոր դատավորների մտքի մեջ է, ով անկախ ձևով փորձում է դատավարել և որոշում կայացնել, որը չի համապատասխանի վարչապետի ուզածին, 3 բան իր մտքում պիտի պահի՝ խուզարկություն, քրեական գործ և հեռացում»։

Փաստաբանը վստահ է, որ բոլոր դատավորներն «աղոթում են , որ  մեծ գործերով չզբաղվեն, որովհետև քաջություն է պետք վարչապետի թշնամիների նկատմամբ անկախություն ցուցաբերելու համար»։

Նրա համոզմամբ՝ Հայաստանում դատավորների պատերազմ պիտի սկսվի անկախության սկզբունքը պահպանելու համար, որովհետև դատավորը զինվոր է։

«Այսօր Դավիթ Գրիգորյանները պատկանում են աշխարհի դատավորների ընտանիքին, որովհետև պաշտպանել են անկախության սկզբունքը, դատավորը եթե չանկախանա, պարզապես մնա գործադիր մարմին աշխատակից, ես ապագա չեմ տեսնում»։

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում նկարագրել է Ռոբերտ Քոչարյանի դատավարական գործընթացներին առնչվող գլխավոր խնդիրները, ներկայացրել է նաև առաջարկներ․

«Մեկ ամիս չանցած՝ նամակ ստացա նախագահ Մակրոնից, ուր ասվում է, որ Ֆրանսիան  շատ մոտիկից հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։ Սա հետաքրքրական է, որովհետև նախագահը ինձ պատասխանելու պարտավորություն չուներ, ինձ պատասխանեց գրավոր՝ իմանալով, որ այդ պատասխանը իմ գրասենյակի չորս պատերի մեջ չպիտի մնա»։