Բացել լրահոսը Փակել լրահոսը
75543717_554122715163061_6858114000551411712_n (1)
A A
Քաղաքականություն

Եթե ընդդիմություն է ձևավորվում, թող ձևավորվի․ Ծովինար Վարդանյանը՝ «Վերնատան» մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը վտանգ չի տեսնում, որ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ «Վերնատուն» ակումբը սկսել է իր գործունեությունը:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

«Եթե ընդդիմություն է ձևավորվում, թող ձևավորվի: Եթե գաղափարախոսություն կա, ապա ընդդիմություն կձևավորվի, իսկ եթե չկա, ապա չի կարող ձևավորվել ընդդիմություն»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով խորհրդարանում քննարկվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցին, լրագրողները նկատեցին՝ Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար 325 մլն է նախատեսել՝ մեկ անձից գնումների ընթացակարգով, Նիկոլ Փաշինյանը նախկինում ասում էր՝ «բա կոռուպցիոն հո պոզով-պոչով չի՞ լինում, հենց սա է», հիմա կոռուպցիան պոզով-պոչով կենդանի՞է, թե՞ հենց սա է:

Ծովինար Վարդանյանը նշեց որ ամբողջությամբ չի հասցրել ուսումնասիրել տեղեկությունը և թռուցիկ հարց է տվել, թե ի՞նչ կազմակերպություն է իրականացնելու:

«Ինձ ասացին, որ դա միակն է, որը կատարում է նման ծավալի միջոցառումներ: Ի վերջո մենք փոքր երկիր ենք, այո, պետք է կազմակերպություններ ձևավորվեն, որ մրցակցություն լինի»,- ասաց նա: Դիտարկմանը, որ արդեն տարուց ավելի է՝ նման կազմակերպությունները չեն ձևավորվում, միգուցե խնդիրներ կան՝ նա պատասխանեց, որ եթե կան խնդիրներ, ապա ինքը պատրաստ է զբաղվել այդ հարցերով:

Մանրամասները՝ տեսանյութում: