Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն_Թորոսյան
A A
Պաշտոնական

Դուք եք, որ օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին․ Արսեն Թորոսյան

Սրտանց շնորհավորում եմ մեր ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։

Կարևորելով Ձեր դերը մեր զինվորների կողքին՝ պետք է փաստել, որ դժվարին ճանապարհ եք անցել Հայոց պետականության կառուցման ճանապարհին և այսօր էլ շարունակում եք պատշաճ կատարել Ձեր աշխատանքը։

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում բազմիցս ապացուցել եք, որ Ձեր հոգատարության և մասնագիտական կարողությունների շնորհիվ՝ մեր զինվորները գտնվում են ապահով ձեռքերում։

Դուք եք, որ օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին, անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվողներից մեկն եք նաև քաղաքացիական բնակչությանը։

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ ռազմական բժիշկներին քաջ առողջություն։

 

Առողջապահության նախարար

Արսեն Թորոսյան