Բացել լրահոսը Փակել լրահոսը
6-4
A A
Քաղաքականություն

Այսօր Ուսանողների միջազգային օրն է

Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը:
 
Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում: 1939 թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը:
 
Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը:  Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին:Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջապատեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող: Ուսանողական շարժման 9 ակտիվիստ գնդակահարվեցին:
 
Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները Հիտլերի հրամանով փակվեցին մինչև պատերազմի ավարտը:Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր: