Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը՝ Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին (տեսանյութ)

«Հանրային խորհուրդը իր ստեղծման օրից երբեք առանձնահատուկ գործունեությամբ չի առանձնացել հանրության կյանքում և ես հույս ունեմ, որ այսուհետև մենք կվերաիմաստավորենք Հանրային խորհրդի դերը և նշանակությունը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Վազգենի Մանուկյանի՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելուն։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ հրաժարական է ներկայացրել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից։ Հանրային խորհրդի անդամներին ուղղված իր նամակում Վազգեն Մանուկյանը նշել էր

«Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը»։

«Հասկանում եմ Վազգեն Մանուկյանին, որն իր գործունեության վերջին 20 տարին եղել է պայմանավորվածությունների, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում, նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նրան «իդիոտ» էր անվանում, բայց ինքը չխորշեց գնալ և նրա հետ շարունակել քաղաքական տանդեմի շրջանակում գործունեություն ծավալել և Հանրային խորհուրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ընդունել»,- ընդգծեց պատգամավորը։

Արման Բաբաջանյաննի դիտարկմամբ՝ Վազգեն Մանուկյանը քաղաքականցված էր և չեզոքություն չէր դրսևորում։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 29-ին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: