Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանը գերի է վերցրել այդ ինստիտուտը․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Օրգանների վաճառքի մասին այս մասին խոսք չկա, եթե հավելյալ նորություն լինի կխոսվի․ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե երեխաների օրգանների վաճառքի հետ կապված որեւէ տեղեկություններ կա՞ն, թե՞ ոչ։

«ԱԱԾ-ի հայտարարությունից ավել բան ասել չեմ կարող, բայց նմանատիպ խնդիրները օրակարգում են և ԱԱԾ և այլ կառույցների, որոնք փորձում են հասկանալ ինչպես համակարգային լուծում տալ, որպեսզի  նման խնդիրներ չլինեն։ Այն լուրջ սպառնալիք է երեխաների անվտանգությանը, սպասենք ԱԱԾ-ն ավելի մանրամասն կխոսի»։

Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող քննարկումներին․

«Օրինակ՝ Հրայր Թովմասյանը գերի է վերցրել այդ ինստիտուտը և չի թողնում, սահմանափակումներ և խնդիրներ է ստեղծում։ 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների ժամանակ Հրայր Թովմասյանը հայատարարում էր, որ մենք սահմանադրական փոփոխություններ ենք կատարում՝ երկիրը ժողովրդավրդական դարձնելու համար, բայց հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար, Հրայր Թովմասյանը ստացել է իր մասնաբաժինը, և Սերժ Սարգսյանը, վարչապետ առաջադրվելով, ստեղծեց երկրում ճգնաժամ»։

Տեսանյութը՝ Factor.am-ի