Բացել լրահոսը Փակել լրահոսը
49.thumb
A A
Քաղաքականություն

Խմբակցության դիրքորոշմանը գնահատական մի տվեք և կոռեկտ եղեք․ Գևորգ Գորգիսյանը վրդովվեց (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «ԱԺ Կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին և Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է ապահովել Ազգային ժողովի նախագահի մասնակցությունը Անվտանգության խորհրդի նիստերին: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ առաջարկություն են կատարել խմբակցության ղեկավարներին նույնպես ընդգրկել ԱԽ նիստերին, բայց այն չի ընդունվել, այդ իսկ պատճառով դեմ են քվեարկելու:

Ի պատասխան` նախագծի հեղինակ Աննա Կոստանյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկությունը չի ընդունվել, որովհետև Սահմանադրության հետ կապված խնդիրներ են եղել:

«Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել, և դուք դեմ եք քվեարկելու, ձեր որոշումն է»,- ասաց նա:

Տիկին Կոստանյանի ելույթը դուր չեկավ ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանին:

«Ի՞նչ է նշանակում՝ հասկանալի է եղել, հասկանալի չէ եղել: Քաղաքական խմբակցությունը կարող է ունենալ դիրքորոշում, և որևէ մեկին չի վերապահվում դրան տալ գնահատական,  կոռեկտ եղեք միմյանց նկատմամբ»,-ասաց նա: