Բացել լրահոսը Փակել լրահոսը
74786445_505417503520553_1801012514587148288_n
A A
Հասարակություն

«Արայիկ Հարությունյանը թող ասի, որ պատրաստ է բանակցել, տեղում կորոշենք»․ նստացույցը շարունակվում է (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները  շարունակում են նստացույցը նախարարության շենքի դիմաց։ Ուսանողների մի մասը, շրջելով տարբեր բուհերով, կրկին իրազեկման ակցիաներ իրականացրեցին ՝ կոչ անելով այլ ուսանողների միանալ իրենց պահանջին։ Վերջնակետը ԿԳՄՍ նախարարության շենքն էր, որտեղ նրանք միացան նստացուց իրականացնողներին։

ՀՅԴ ՀԵՄ անդամ, Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արգիշտի Գևորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ տեղում հավաքվածների թվով չի կարելի պայմանավորել իրենց համակիրների թիվը, որովհետև հասարակական տարբեր շփումների արդյունքում հասկացել են՝ կա հանրային աջակցություն իրենց շարժմանը։

«Կա ընդհանուր մտավախություն ժողովրդի մեջ, որը պետք է բերել պայքարի դաշտ»,-նշեց Արգիշտի Գևորգյանը։

Երիտասարդները նախորդ օրը դիմում ներկայացրին  ԿԳՄՍ նախարարությանը և ՀՀ դատախազությանը՝ պահանջելով տեղեկացնել, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր, որ դատարկ արկղերը քրեական գործերով են լցվելու։

Հարցին, թե դիմումի հետ կապված արձագանք չե՞ն ստացել, Արգիշտի Գևորգյանն ասաց՝ դեռ ոչ։

«Պարոն նախարարը ինչ-որ հայտարարություններ է անում քրեական գործերի հետ կապված, մեր նպատակն է հասկանալ՝ պարոն Հարությունյանը օդի մեջ խոսո՞ւմ է, թե՞ իրոք իրավական հիմքեր կան, մենք միանշանակ կողմ ենք ցանկացած հանցագործության բացահայատմանը և օրեքի ամբողջ խստությամբ պատժելուն»։

Հարցին, թե պատրա՞ստ են արդյոք քննարկումների գնալ Արայիկ Հարությունյանի հետ, նա արձագանքեց՝ «Արայիկ Հարությունյանը թող ասի, որ պատրաստ է բանակցել, տեղում կորոշենք, կարծում եմ՝ բացասական չի լինի»։

Ակցիայի մասնակիցները հասան կառավարության շենքի մոտ և կոչ արեցին իշխող քաղաքական ուժին կարգի հրավիրել Արայիկ Հարությունյանին։ Այժմ շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն։