Բացել լրահոսը Փակել լրահոսը
75323260_517693318962586_8229544466013224960_n
A A
Պաշտոնական

Վնասվածքաբաններն իրականացրել են 170 կգ կշռող կնոջ բարդագույն վիրահատություն

Շուրջ երկու ամիս առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք է դիմել միջին տարիքի 170 կգ կշռող մի կին` կոտրվածքով:

Կնոջ հետազոտությունները ցույց են տվել, որ ունի քացախափոսի  հետին պատի կոտրվածք` տեղաշարժով, ազդրոսկրի ենթահոդախախտ: Կինն ունեցել է նաև հորմանալ խնդիրներ, որոնք որ հանգեցրել են քաշի կտրուկ ավելացման:

Նրա հորմոնալ խնդիրները թույլ չեն տվել իրականացնել համապատասխան վիրահատություն: 5 շաբաթ հորմոնալ շեղումների դիմաց բուժում ստանալուց հետո նոր Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը վիրահատել է պացիենտին:

Այս վիրահատությունը բարդագույն է իր տեսակի մեջ, անգամ համարվում է ուշացած, քացախափոսի հետին պատի կոտրվածքը վիրահատվում է առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում:  Բժիշկները բարեհաջող իրականացրել են վիրահատությունը: Հետվիրահատական շրջանում կինն իրեն լավ է զգում, նաև ունի քաշի զգալի կորուստ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն