Բացել լրահոսը Փակել լրահոսը
0-26
A A
Քաղաքականություն

Սիսակ Գաբրիելյանը՝ Արսեն Բաբայանի նկատմամբ անձնական երաշխավորություն կիրառելու իր դիմումի մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումը գրել է քաղաքական թիմի հետ քննարկումներից հետո:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

«Քաղաքական թիմիս դիրքորոշումը համապատասխանում է իմ միջնորդությունը ներկայացնելու հետ: Որևէ խնդիր չկա, մեղադրանքի բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ, դա իմ գործը չէ: Իմ խորին համոզմամբ՝ այս փուլում ինքը չի խոչընդոտի նախաքննությանը»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ իր հիմնավորմանս մեջ՝ ուղղված դատախազին, նշել է, որ Արսեն Բաբայանին ճանաչել է դեռևս լրագրողական տարիներից և ճանաչում է նրա տեսակը:

«Վստահությունս գալիս է նախկինում իրեն ճանաչելուց: Այսինքն ես հասկանում եմ, որ հետագայում, եթե նա չներկայանա իրավապահ մարմիններին, ես եմ ընկնելու քրեական պատասխանատվության տակ: Վստահությունս գալիս է իրեն ճանաչելուց, և ես կարծում եմ, որ բանը դրան չի հասնի, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ»,- ընդգծեց Սիսակ Գաբրիելյանը:

Նա Արսեն Բաբայանին քաղբանտարկյալ չի համարում:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ:

Տեսանյութը՝ քիչ անց: