Բացել լրահոսը Փակել լրահոսը
նաիրա
A A
Քաղաքականություն

Հանկարծ չմտածեք, որ մեր հիշողությունը ձերից փոքր է. Նաիրա Զոհրաբյանը՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տպավորություն է ստացել, որ ԱԺ ամբիոնից սպառնալիքներ են հնչել, ինչը, ըստ նրա, կոռեկտ չէ:

««Բարգավաճ Հայաստան»-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել: Հանկարծ չմտածեք, որ մեր հիշողությունը ձեր հիշողությունից փոքր է: Մենք էլ շատ բան կարող ենք հիշեցնել, չեմ կարծում, որ այս տգեղ խոսակցությունը հարիր է ԱԺ-ին: Ի՞նչ է պատահել, Գևորգ Պետրոսյանը հայտնել է իր կարծիքը»,- ընդգծեց պատգամավորը:

Այնուհետև Նաիրա Զոհրաբյանը, դիմելով խորհրդարանի անդամներին, նշեց, որ տղամարդ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դահլիճում չէ, բայց մնացյալ տղամարդ պատգամավորները քննարկում են նրան:

«Հիմա սա ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ»,-հարց բարձրացրեց նա:

«Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, եթե դուք համաձայն չեք այս կամ այն կարծքիքի հետ, դա չի նշանակում, որ այն գոյություն ունենալու իրավունք չունի»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ լեզվակռիվ տեղի ունեցավ։