Բացել լրահոսը Փակել լրահոսը
toph-8-vernagrer-im-masin-alen-n152717-1
A A
Քաղաքականություն

Հարցը ոչ թե ձեր բարձրացրած խնդիրն է, այլ բոլոլա սարքելը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ հեղափոխություններից հետո ընդունված է, որ ազգայնական և սուր թեմաների շուրջ ալիք է բարձրացվում:

«Ախր, խնդիրը ոչ թե ձեր բարձրացրած խնդիրն է, այստեղ թե՛ նպատակը, թե' խնդիրը բոլոլա սարքելու մեջ է: Ինչ-որ հետաքրքիր օրակարգի մեջ թեմա գցելն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը համոզված է, որ նպատակ կա ստեղծել այնպիսի իրավիճակ, ըստ որի՝ իշխանության ներկայացուցիչները այլասերվածությունը պաշտպանում են:

«Հայկականության հետ կապ չունեցող, ավանդական ընտանիքի հետ կապ չունեցող, միևնույն ժամաակ թուրքական և շատ վատ մշակույթ ունենալով ներսում՝ շատ մարդիկ փորձում են «Իմ քայլի» այն մարդկանց, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ դրսում սովորել են և վերադարձել են՝ Հայաստանին օգուտ տան և հզորացնեն, այդ մարդկանց սարքել սատանայապաշտ և այլասերված: Սա է նպատակը, որը քաղաքական է: Ուրեմն թող բոլորը հիշեն՝ ՀՀ իշխանությունը, «Իմ քայլը» խմբակցությունը ամենահայկական, ավանդապաշտ, աշխարհիկ և ամենա-ամենա իշխանությունն ու խմբակցությունն է»,- շեշտեց ԱԺ փոխոսնակը։

Նա հավելեց. «Մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, որովհետև պատմությունը հետ կթերթենք ու ցույց կտանք, թե ով, որտեղ, ինչպես է քվեարկել և ինչ է խոսել»: