Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»․ վեճ Գևորգ Պետրոսյանի և Արարատ Միրզոյանի միջև (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը վեճի առիթ դարձավ խորհրդարանում:

ԲՀԿ-ական պատգամավորի ներկայացմամբ՝ այս նախագիծը վերաբերում է նույնասեռականների և սեռափոխված անձանց կողմից երեխա որդեգրելու արգելքին:

«Եկեք մեր արժեքները պահենք, մենք նահապետական ժողովուրդ ենք, քաղաքակրթության օրրանը Հայաստանն է, մենք ավանդապաշտ ազգ ենք, հիմա ինչո՞ւ ենք դա մոռացել: Մենք չենք ասում, թե իրենց տվեք սպանեք, չկա նման բան, բայց մենք ասում ենք, որ եկեք արգելել ենք նման մարդկանց երեխա որդեգրելը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը, ապա ընդգծեց.

«Ի՞նչ է նշանակում 2 համասեռամոլ երեխա որդեգրի, էդ երեխեն ինչ է մեծանալու, նա ինչքանով է ծառայելու մեր ազգային անվտագության խնդիրներին»,- ասաց Գևորգ Պետրոսյանն ու հավելեց, որ նա ով դեմ կքվեարկի այս նախագծին, կուզենա՞ր, որ իր ընտանիքում նման երևույթ տեսնել:

«Ինչ ես խոսում, ինչ ես խոսում: Դա ինչ անձնավորված բան է, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- տեղից արձագանքեց Արարատ Միրզոյանը:

Տեղից արձագանքեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Գևորգ Պետրոսյանը ելույթը կիսատ թողեց և հեռացավ: Այնուհետև Արարատ Միրզոյանը հորդորեց ԱԺ աշխատակիցներին գտնել այն կարգավորումը, ըստ որի՝ կարող են ձայնից զրկել պատգամավորին: