Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արդարադատության փոխնախարարի հրաժարականի պատճառը դեռևս անհայտ է

Երեկ հայտնի դարձավ, որ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ա1+»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Աննա Վարդապետյանից, սակայն նա ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել։ 

«Պատճառներից տեղյակ չեմ, որ ինֆորմացիա լինի, կհրապարակենք»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Արդարադատության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Հարցին, թե Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյա՞նն է առաջարկել հրաժարական տալ, թե՞ հենց Ա․ Վարդապետյանն է դիմել ազատման համար, Մարտիրոսյանն ասաց, որ մանրամասներից տեղյակ չէ և տեղեկատվություն լինելու դեպքում կապ կհաստատի մեզ հետ։