Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եթե Ադրբեջանը ցանկանար խնդիրը լուծել, չէր խոչընդոտի Ղարաբաղի` բանակցային կողմ վերադառնալուն․ Ալեքսանդր Իսկանդարյան

Արցախում արդեն սկսվել են ընտրական գործընթացների հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Իրավիճակը ոչ այնքան լարված է, սակայն կանխատեսումներ անելը դեռևս դժվար է, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա կարծում է, որ Արցախում բոլորը ուշադիր հետևում են այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում։ Պարզ է, որ յուրաքանչյուր ընտրված թեկնածու պետք է լավ հարաբերություններ ունենա Հայաստանի էլիտայի հետ։ Նշում է՝ միշտ է այդպես եղել, և հիմա նույնպես շարունակվում է։

«Հայաստանում ինչ կատարվում է, չի կարող չանդրադառնալ Արցախի վրա, և ինչ կատարվում է Ղարաբաղում, առնչվում է նաև Հայաստանին։ Սակայն չենք կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանը նշանակելու է թեկնածուներին, մինչև հիմա նման բան չի եղել և դժվար թե լինի հետագայում։ Երևում է, որ Արցախը իր ընտրությունը կանի ինքնուրույն, բայց կարևոր է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունները կարողանան համագործակցել»,- ավելացրեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը՝ նա նշեց․ «Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ադրբեջանի հետ պետք է բանակցությունները շարունակենք,  արցախցիները իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը։ նա ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Նա առաջի՞նն է, որ այդպես է ասել, նա ասում է՝ պետք է գտնել կոնսենսուս, դա այն որոշումն է, որը կբավարարի երեք կողմերին»։

Քաղաքագետը նաև նշեց, որ Արցախի՝ բանակցային սեղանն վերադառնալու հնարավորություն չկա։

«եթե Ադրբեջանը ցանկանար խնդիրը լուծել, նա չէր խոչընդոտի Ղարաբաղի` բանակցային կողմ վերադառնալուն»,- ավելացրեց նա։