Բացել լրահոսը Փակել լրահոսը
77389599_472192523413889_6758023391195693056_n
A A
Հասարակություն

Գինու արտադրության և արտահանման առումով ունենք 30 տոկոսի աճ․ Ավագ Հարությունյան (տեսանյութ)

Գինեգործության համար այս տարին շատ բարենպաստ էր։ Ի տարբերություն անցյալ տարիների՝ սեզոնն անցավ առանց լուրջ միջադեպերի և խնդիրների, նախնական տվյալներով՝ գինու արտադրության և  արտահանման առումով ունենք 30 տոկոսի աճ, նշում է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո պետությունը իրական պատկերը հասկանալու համար ստուգումներ է իրականացրել, և անցած տարի գրանցվել է իրական թիվը՝ 117 հազար տոննա։ Այս տարի, ըստ նրա, դեռևս տվյալներ չկան։

«Նախկինում պետությունը ցանկանում էր տեսնել մեծ աճ և հավատում էր ներկայացված թվերին, և թվերը ցույց էին տալիս որ աճում ենք, մենք երջանիկ ենք,  գոհ ենք,  և տարբերությունը հասնում էր զավեշտի՝ 150-160 հազար տոննա։ Պարզ էր, որ կար խարդախության էլեմենտներ, բայց պետությունը աչք էր փակում, քանի որ չէր հակասում իր հիմնական քաղաքականությանը»։

Ավագ Հարությունյանը, անդրադառնալով խնդիրներին, նշեց, որ գինեգործության համար չունենք որակյալ խաղող, ունենք միայն կոնյակի համար խաղող, որը որակական ցուցանիշով զիջում է գինու համար նախատեսված խաղողին։ Նրա պնդմամբ՝ գինեգործությունը ավելի արագ է զարգանում, քան մենք տնկում ենք այգիներ։

«Հիմա խաղողի պակաս կա, և գյուղացիները չեն կարողանում հասցնել ոչ միայն քանակի, այլ նաև որակի համար։ Գինու խաղողը պահանջում է որակյալ խաղող։  Գյուղացիները սովոր չեն որակյալ խաղող տալու, անընդհատ կոնֆլիկտ է լինում, քիչ  ջրելու, քիչ պարարտացնելու և ուշ բերքահավաքի վերաբերյալ, չկան բերքի ապահովագրման մեխանիզմները»։

Ավագ Հարությունյանին նաև մտահոգում է այն խնդիրը, որ վնասատուները  արագ թափով շատանում են և վնասում  այգիները, որի դեմ ռացիոնալ մեթոդներ պետք է կիրառվեն։ Նա նշում է՝ եթե միջոցներ չձեռնարկվեն, այգիները կոչնչանան, և գինեգործությունը անկում կապրի։ Սակայն որպեսզի խնդիրը մեղմվի, ըստ նրա՝ պետք է 600 մլն դոլարի չափ ներդրում իրականացվի, և բոլոր այգիները նորացվեն հատուկ տեխնոլոգիաներով։