Բացել լրահոսը Փակել լրահոսը
pjimage-2019-11-05T105233.769
A A
Քաղաքականություն

Չեն կարող այսքան ապազգային որոշումները պատահականության հետևանք լինել․Կարին Տոնոյան (տեսանյութ)

Այսօր ԿԳՄՍ նախարարության  շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին միացել էր նաև «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Կարին Տոնոյանը։

Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մեզ ղեկավարող մարդկանց մեջ ուզում է տեսնել ազգային, ժողովրդամետ մարդիկ, ովքեր «այս փոքր ազգը այս վտանգավոր տարածաշրջանում հզորացման խնդիր են  լուծելու»․

«Ես չեմ ուզում իմ տեսակը կորցնել։ Ինչ-որ կասկածելի ֆինասավորմամբ հայ գրականության դասագրքերը ուսումնասիրվել են, հաշվել են՝ այնտեղ քանի անգամ է «ազգ» բառն օգտագործված, «հայրենիք» բառը օգտագործված, և համարում են դա այլ ազգերի նկատմամբ անհանդուրժողականության դրսևում»։

Կ․ Տոնոյանի խոսքերով՝ ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչեր են կատարվում մեր երկրում, ով է դրա հետևում կանգնած, և որն է նպատակը

«Ես միացել եմ այս քաղաքականության հրաժարականի պահանջին՝ դա կլինի նախարարի տեսքով, փոխնախարարի տեսքով, ում տեսքով կուզեք։ Այս քաղաքականությունը մեր երկրում այլևս չպետք է տարվի, անընդհատ ինչ-որ բաներ ենք տեսնում, որոնց բացատրությունը անգամ վախենում ենք տանք»։

Կարին Տոնոյանն ասում է՝ չեն կարող այսքան ապազգային որոշումները պատահականության հետևանք լինել։