Բացել լրահոսը Փակել լրահոսը
52544_b
A A
Պաշտոնական

Տաշիր-Մուսայելյան հատվածի 24-րդ կմ-ի մոտակա դաշտերում այրվել է 150 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 10-ին, ժամը 15։41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Հ-31 ավտոճանապարհի
Տաշիր-Մուսայելյան հատվածի 24-րդ կմ-ի մոտակա դաշտերում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ
մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին։

Ժամը 18։40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ։
Ժամը 22։25-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհն ինքնամարվել է։