Բացել լրահոսը Փակել լրահոսը
116636
A A
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու (տեսանյութ)

Շուշիում այսօր կայացած «Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարում միաձայն որոշվել է՝ գալիք տարվա գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին:

Ի հեճուկս դավադիր տրամադրություններ ունեցողների ՝ Հայաստանն ու Արցախն այսօր ավելի քան միասնական են, ու այդպիսին լինելու են նաև ապագայում։ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ոչ թե հեռացրել, այլ ավելի են մտերմացրել մեր երկու պետականությունները։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած «Ազատ Հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարին ասել է կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
«Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները, որոնք դրսևորվում են տնտեսության տարբեր ոլորտներում, ուզենք թե չուզենք հասնելու են նաև Արցախ։ Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպիսի ծավալի և որակի ճանապարհաշինություն է իրականացնում Հայաստանի կառավարությունը, ինչպիսի քաղաքականություն է վարում աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ ու մենք վստահ ենք, որ այն իրականացնելու ենք նաև Արցախում։ Այդ դրական փոփոխությունները բերելու ենք Արցախ ու մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրանց ընթացքը կասեցնող դավադիրները մնան քաղաքական լուսանցքում։ Արցախը Հայաստանից ու Հայաստանի իշխանություններից իբր թե պաշտպանողներն այսօր ընդամենը զբաղված են այլոց շահերը սպասարկելով ու այն խոչընդոտն են, որը առաջիկայում արմատախիլ ենք անելու»,- նշել է Ա. Հարությունյանը:
 
Նրա խոսքով՝ Արցախը Հայաստանի իշխանություններից պաշտպանելու հակապետական տրամադրությունները հօդս են ցնդում, երբ տեսնում ենք, թե ինչպիսի բարեփոխումներ են իրականացվում մեր բանակում։