Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

ՃՏՊ Արցախի պողոտայում. կա տուժած

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 00:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Խաչատուր Գ., ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները:
 
«Opel» մակնիշի վարորդը՝ Խաչատուր Գ.-ն, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
 
ՀՀ ԱԻՆ