Բացել լրահոսը Փակել լրահոսը
2CD941EE-AF2D-460C-AC60-13726474B396_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Ռուս-թուրքական շարասյունը` քարկոծման ներքո (տեսանյութ)

Տասնյակ մարդիկ Սիրիայի հյուսիսարեւելքում ուրբաթ օրը հարձակվել են ռուս-թուրքական ռազմական մի շարասյան վրա: Ոմանք մագլցել են զրահապատ մեքենաների վրա, հարվածել մուրճով: Շատերը ալ Մաաբադահ քաղաքում քարեր են նետել շարասյան վրա:

Ըստ Ինտերֆաքս գործակալության, Ռուսաստանն ուրբաթ օրը նաեւ ռազմական ուղղաթիռներ է տեղակայել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին, որպեսզի պաշտպանեն ցամաքում ծառայող ռազմական ոստիկանական ուժերին:

Թուրքիայի ու Ռուսաստանի զորքերը Սիրիայի հյուսիսում համատեղ վերահսկողություն սահմանեցին նոյեմբերի 1-ից, նախապես կնքված այն գործարքի համաձայն, որի արդյունքում քրդական զինված խմբավորումները հետ մղվեցին Թուրքիայի սահմանից: Մոտ մեկ ամիս առաջ էր, որ Թուրքիան ու Սիրիայի նրա ապստամբ ուժերն անցան Սիրիայի սահմանը ու ներխուժում իրականացրին ընդդեմ քրդական ուժերի` սահմանի երկայնքով գրավելով 120 կիլոմետր:

Դրանից հետո էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ կնքվեց Քրդական ժողովրդի պաշտպանության ուժերին սահմանից մինչեւ 30 կմ հետ մղելու մասին համաձայնություն: