Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

8 տարի անց թվերը մնացել են նկարված. քննարկում (տեսանյութ)

Հայաստանում կան մի շարք խնդիրներ, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն, երբ հայտարարվում է միլիոնավոր ծառ տնկելու մասին։

Մեկ ամիս առաջ՝ 2019թ–ի հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին։

Արդյո՞ք իրատեսական է այս ծրագիրը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը եւ Բնապահպանության նախարարի նախկին տեղակալ, փորձագետ Այսեր Ղազարյանը մի շարք հարցեր են բարձրացնում «Ա1+»-ի հետ զրույցում։ Համարելով, որ գաղափարը լավն է, այնուամենայնիվ, փորձագետները այս ծրագիրը համարում են առայժմ հայտարարություն։

Հարցերից մեկը սա է՝ արդյո՞ք հոկտեմբերը ճիշտ ժամանակ է ծառատունկի համար։ Մի քանի օր առաջ հանրությունը նաեւ տեղեկացավ, որ Շրջակա Միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկվել են Նորք Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։ Սա նշանակո՞ւմ է, որ վերականգնվում են «Երեւանի թոքերը», ինչպես ասում են պաշտոնյաները։ Ըստ փորձագետների՝ «թոքերի» վերականգնման համար անհրաժեշտ կլինի հանուն անտառի ապամոնտաժել որոշ կառույցներ։ Կգնա՞ն իշխանություններն այս քայլին։ Մանրամասները՝ տեսանյութում