Բացել լրահոսը Փակել լրահոսը
tooth-ache-dentist-boise
A A
Պաշտոնական

Կնոջ ատամի պլոմբանյութը հրվել էր լնդից ներս՝ հայտնվելով հայմորյան խոռոչում. ուշագրավ դեպք

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսաբորիչ բժշկական կենտրոնի կիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հիվանդներից մեկի հետ: Բաժանմունքի  վարիչ Արկադի Բուդաղյանը պատմեց, որ իրենց է դիմել միջին տարիքի մի կին` գանգատվելով անտանելի գլխացավերից, քթի վատ շնչառությունից:

Նա ամիսներ շարունակ ունեցել է թարախային արտադրություն և երբեմն շնչառության կանգ:  Բժիշկների ցուցումով իրականացվել է КТ հետազոտություն և կնոջ ձախ հայմորյան խոռոչում խցանող պլոմբանյութ  է հայտնաբերվել: Պարզվել է, որ վաղուց բացակայող ատամի պլոմբանյութը հրման արդյունքում հայտվել է խոռոչում:  Արկադի Բուդաղյանն իրականացրել է քթի միջնապատի ուղղում և պլոմբանյութի հեռացման էնդոսկոպիկ միջամտություն:  Կինն իրեն արդեն լավ է զգում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն