Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մենք անակնկալի ենք եկել ՀՖՖ կայքում տեղադրված հայտարարությունից․ «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարող ունենալ գլխավոր մարզիչ առանց գործկոմի հաստատման։ Գործկոմի նիստը հենց դրա մասին էր»,-նիստի ավարտից հետո նշեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով այսօր կայացած ՀՖՖ արտահերթ նիստին։

Պատասխանելով հարցին, թե նիստի ընթացքում, արդյո՞ք քննարկվել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը, գործկոմի անդամը պատասխանեց․  «Հրաժարականի հետ կապված գործկոմը որևէ լիազորություն չունի և պետք է ընդհանուր ժողովը որոշի»;

Արեն Մկրտչյանը նշեց՝  իրենք նիստի ընթացքում ֆիքսեցին նաև, որ մարզիչը նշանակվել է ընթացակարգային և կանոնակարգային խախտմամբ։ Հարցին, թե ում թերացումն էր խախտման պատճառը, պատասխանեց՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի»։

Նա նաև նշեց՝ իրենք անակնկալի են եկել ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից։