Բացել լրահոսը Փակել լրահոսը
վազգեն
A A
Քաղաքականություն

Վիճաբանություն՝ Հանրային խորհրդի նիստում (տեսանյութ)

Այսօր կայացավ Հանրային խորհրդի նիստը, որի  ժամանակ քննարկվեց երկու հարց՝ հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակը և Արցախի հիմնահարցի հետ կապված հարցեր ՝ միաժամանակ որոշելով ինչն է ենթակա քննարկման, ինչը՝ ոչ։

Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը  նշեց, որ Արցախի շուրջ կայացած բանակցությունները ընթացել են ճկուն։ 20 տարուց ավել Հայաստանը վաստակել է կոնստրուկտիվ կողմի իմիջ, իսկ Ադրբեջանը՝ ձախողողի։

Նրա համոզմամբ՝ 2016 թվականին Ադրբեջանը տեսնելով, որ ոչնչի հասնել չի կարող և հարցը հնանում է, հրահրեցին քառօրյա պատերազմը։ Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ,  դա փորձ էր տեսնելու, թե պատերազմի միջոցով կարո՞ղ են հարցը լուծել, թե ոչ։ Սակայն Ադրբեջանը տեսավ, որ պատերազմով չի կարող հաղթել։

Նա նաև անդրադարձավ այն հարցին, թե Ղարաբաղը Հայաստանի մաս կազմում է թե ոչ.

«Վերջերս առաջացավ այն հարցը, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում  կամ  Հայաստանի մարզն է։ Մենք այստեղ քննարկելու հարց չունենք։ Եթե Ղարաբաղը  անկախ պետություն է և Հայաստանը անկախ պետություն է և Ղարաբաղն ուզում է միավորվել Հայաստանի հետ, ապա նախաձեռնությունը պետք է լինի Ղարաբաղի կողմից»։

Հանրային Խորհրդի անդամ Սյոպա Սաֆարյանը ընդմիջելով Վազգեն Մանուկյանին նշեց, որ ՀՀ վարչապետը խնդիրը ձևակերպել է միանգամայն այլ կերպ։ Նա նշեց, որ նոր կառավարությունը պնդում է, որ Արցախի ճակատագրի և փոխզիջումների շուրջ կարող են բանակցել միայն Արցախի իշխանությունները։ Եվ ՀՀ-ն հրաժարվում է Արցախի անունից որևէ հարց դարձնել քննարկման առարկա։

«Այս շրջանակներում վարչապետը հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ ասաց․ քննարկեք և վեր հանեք այն ստատուս քվոն, որը առկա է հասարակության ներսում»․ ասաց Ստյոպա Սաֆարյանը։

 Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը հակադարձելով Ստյոպա Սաֆարյանին նշեց, որ հասարակության մեջ ստատուս քվո չի կարող լինել։

-Պարոն Սադոյան այդ հարցով կբանավիճեք վարչապետի հետ,- ասաց Ստյոպա սաֆարյանը։

Արշակ Սադոյանը թե,-վարչապետը ստատուս քվո՞ է ասել։ Ձեր գիտակցության աստիճանն անպես է, որ  բազմակարծիք հասարակության մեջ կարո՞ղ է լինել ստատուս քվո։

Խորհրդի անդամներիը ճշտում արեցին, նշելով որ վարչապետը  ստատուս քվո չի ասել, այլ ասել է  կոնսենսուս։ 

«Ինչ է, հնարավո՞ր է ունենալ կոնսենսուս այս հարցի շուրջ», -հարց բարձրացրեց Արշակ Սադոյանը։

Ստյոպա  Սաֆարյանը պատասխանելով նրան, ասաց, որ մի գուցե հնարավոր է։

Վազգեն Մանուկյանն առաջարկեց հարցի շուրջ քննարկումը վերջացնել և շարունակել հաջորդ նիստին։