Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133333
A A
Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանը վախի մթնոլորտ է տեսնում Հայաստանում (տեսանյութ)

Հանրային խորհրդի նիստի ընթացքում խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ որոշակի վախի մթնոլորտ է տեսնում այսօր մեր երկրում։

Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ մեր երկրում տեղի ունեցողը իշխանությունը մեկ ձեռքում վերցնելու ձգտում է։

«Ես ապրում եմ մի երկրում, որը շատ մոտ է 37 թվին։ Մենք թուլանալու ենք, հետ ենք գնում»:

Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ այս իշխանությունը շատ անգամ հիմքում դնում է այն, որ ժողովուրդը իրենց վստահում է։

Ինչ վերաբերվում է հնի ու նորի շուրջ քննարկումներին, Վազգեն Մանուկյանն ասում է․

«Մենք մտնել ենք նոր փուլ, հին փուլը երբեք չի կրկնվելու»։

Ինչ վերաբերվում է հնչող հարցադրումներին, թե որքանով է արդյունավետ Հանրային խորհրդի գործունեությունը, պետք է այն, թե ոչ, պարոն Մանուկյանը խորհրդի անդամներին առաջարկեց քննարկել այս հարցը, թեև ընդգծեց, որ Հանրային խորհուրդը Սահմանադրական մարմին է եւ առանց Սահմադրության փոփոխության՝ հնարավոր չէ ցրել Հանրային խորհուրդը։