Բացել լրահոսը Փակել լրահոսը
70262908_1303811029778966_6666316042605690880_n
A A
Քաղաքականություն

Ի զարմանս ինձ՝ հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչները դեմ չեն հակածխախոտային օրենքի նախագծին․ Բ․ Թունյան

«Մենք ունեցել ենք քննարկումներ թե՛ հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի հետ, թե՛ ծխախոտի բիզնեսով զբաղվող ընկերությունների հետ, և ինձ համար զարմանալի էր, որ հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչները դեմ չեն այս օրենքի նախագծին»,- ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության կողմից ներկայացրած հակածխախոտային օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Իրենք ունեն մի քանի առարկություն, որոնց, կարծում եմ, Առողջապահության նախարարությունը կարող է ընդառաջ գնալ։ Անծուխ տարածքների սահմանփակման գաղափարը իրենք ողջունում են, ոչ մեկը չի ցանկանում, որ իրենց օբյեկտում ծխեն։ Իրենց հիմնական խնդիրը կիսափակ տարածքների հետ էր կապված և այն տեսակետի հետ, որ պատասխանատվության ենթարկվելու է, թե՛ ծխողը, թե ՛ օբյեկտի սեփականատերը։ Իրենք ցանկանում են, որ իրենք պատասխանատվության ենթարկվելու մեջ չներառվեն, այլ բավարարվեն ծանուցվելով»,- ասաց նա։