Բացել լրահոսը Փակել լրահոսը
D794F6BF-C8E1-471A-AAB5-9971B2B36FD5_5
A A
Քաղաքականություն

Անձամբ եմ ականատես եղել` Վրաստանում 23։00-ից հետո բոլոր ակումբներում ծխում են․ Նարեկ Զեյնալյան

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը համաձայն չէ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այն հարցում, որ մի քանի երկրում հակածխախոտային օրենքի նախագիծը ազդեցություն է ունեցել, ծխողների թիվը նվազել է։

Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հակածխախոտային օրենքի նախագծի ժամանակ Արսեն Թորոսյանը նշել էր, որ նախագծի մշակման հիմքում դրվել էր Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և այլ երկրների՝ ծխելու դեմ պայքարի հաջող փորձը։

Նարեկ Զեյնալյանը, հակադարձելով Արսեն Թորոսյանին, նշեց, որ օրինակ՝ Վրաստանում ժամը 22։00-ից և 23։00-ից հետո բոլոր ակումբներում մարդիկ ծխում են։

«Ես անձամբ եմ ականատես եղել, այնպես չի, որ օրենքը, եթե կա, ուրեմն գործում է»,- ընդգծեց Նարեկ Զեյնալյանը։ 

Շարունակելով՝ նա շեշտեց, որ ոչ բոլոր վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոն է հանդիսանում ծխախոտը։

«Բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդություններ կան, որոնք ընդհանրապես ծխախոտի հետ կապ չունեն»,- ասաց նա։